Հայաստանին և Արցախին սպառնացող թուրք-ադրբեջանական հերթական վտանգը համախմբեց նաև աշխարհասփյուռ հայությանը

Հայաստանին և Արցախին սպառնացող թուրք-ադրբեջանական հերթական վտանգը համախմբեց նաև աշխարհասփյուռ հայությանը։

Հայկական բազմաթիվ կառույցներ կազմակերպված աշխատանք տարան առաջ մղելու «հայկական օրակարգը», տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ երկրագնդով մեկ բարձրացրեցին իրենց ձայնը ի պաշտպանություն երկու հայկական պետությունների։

Բացի սահմանային լուրերից այս օրերին մենք ուշիուշով հետևում էինք մեր հայրենակիցների պայքարին և դիմակայություններին թյուրքական ամբոխներին։

Հայկական Սփյուռքի ներուժը և ազգային ոգին Մոսկվայից մինչև Լոս, Փարիզից մինչև Ախալքալաք կրկին կանգնեցին իրենց պատմական Հայրենիքի թիկունքին՝ ապացուցելով դեռևս տարիներ առաջ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ Հայաստանն առանց Սփյուռքի մի պետություն է, Հայաստանը Սփյուռքով՝ մեկ այլ։

Կարծում եմ, որ մեր հայրենակիցները արժանի են Հայաստանի Հանրապետության անունից երախտագիտության միավորող և ծանրակշիռ խոսքի։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանին եւ Արցախին սպառնացող թուրք-ադրբեջանական հերթական վտանգը համախմբեց նաեւ աշխարհասփյուռ հայությանը։Հայկական…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 21 июля 2020 г.