Այստեղ տայգա չէ, որ պարտադրեք ձեր վայրենի, բարբարոսական միջոցները․ Ժիրինովսկին անդրադարձել է «Ֆուդ սիթիի» իրավիճակին

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է «Ֆուդ սիթի»-ում առաջացած ազգամիջյան կոնֆլիկտը և հույս հայտնել, որ նման բան այլևս չի կրկնվի։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։

«Ամենախիստ միջոցները: Այստեղ տայգա չէ, ոչ էլ տափաստան կամ լեռներ, որ պարտադրեք ձեր վայրենի, բարբարոսական միջոցները. դու առևտուր կանես, իսկ դու՝ ոչ, դու այլազգի ես, սա անընդունելի է»,- հայտարարել է Ժիրինովսկին:

«Հուսով եմ՝ ոչ ոք մեջ ցանկություն չի առաջանա Մոսկվայի ցանկացած կետում կարգավորելու մրգերի վաճառքը»,- ասել է Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ «Ֆուդ սիթի» շուկան պատկանում է ադրբեջանցիներին: Այս առևտրի շուկայում հայ մատակարարների համար խնդիրներն սկսվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտության ֆոնին: