Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 439-ով, ապաքինվել է 560 բուժառու

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 439 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35693-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 678 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 217 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 895-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 24766, փաստացի բուժվողներինը՝ 10032 (մեկ օրում նվազել է 139-ով): Մեկ օրում թեստավորվել է 1718 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 149898 քաղաքացի: