Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին

Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի։

Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն։

Քաղաքացու համաձայնությամբ՝ հրապարակում եմ նրա դաստակի լուսանկարը՝ ձեռնաշղթայի թողած հետքով։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր…

Опубликовано Ruben Melikyan Вторник, 21 июля 2020 г.