Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Վրաստանում վարակի 10 նոր դեպք է ավելացել. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 866 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 613 հազարից: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 923 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 961 հազար 556 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 143 հազար 835 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 121 հազար 645-ի, մահերինը՝ 80 հազար 251-ի: Հնդկաստանը 1 միլիոն 156 հազար 189  վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 28 հազար 099 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 783 հազար 328 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 12 հազար 580 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 373 հազար 628-ի, մահացածներինը՝ 5 հազար 173-ի:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 357 հազար 681 ընդհանուր, 13 հազար 384 մահվան դեպքով:

Պերուին հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 349 հազար 396  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 39 հազար 485 մարդ:

Մեքսիկային հաջորդում է Չիլին: Այստեղ գրանցվել է  333 հազար 029 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 633 մարդ:

Վարակվածների թվով Չիլիին հաջորդում է Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվել է 311 հազար 916 մարդ, մահացել է 28 հազար 422:

Տասնյակը եզրափակող Մեծ Բրիտանիայում գրանցվել է 295 հազար 372 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին  տեղում՝ 45 հազար 312 մահվան դեպք:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 276 հազար 202-ի, մահացածներինը՝ 14 հազար 405-ի:

Իտալիան հայտնվել է 14-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 244 հազար 624 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 058:

Թուրքիան հայտնվել է 15-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 220 հազար 572 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 508 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 26-րդ տեղում: Այստեղ վարակի 11 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 693 է, որից ապաքինվել է 78 հազար 817-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 143-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 10 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 049-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 16 մարդ, ապաքինվել՝ 903-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 35 հազար 254 է: Վարակի հետևանքով մահացել է 662 մարդ, իսկ ապաքինվել է 24 հազար 206 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: