Մեր բանակն ու հերոսներին վարկաբեկող կեղտոտ քարոզիչներին պետք է հենց այսօր լռեցնել (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն է։

Հայկական բանակը կայացած, մարտունակ կառույց է. միշտ ասել ենք` ունենք բանակ, որը ամենամրցունակն է տարածաշրջանում: Իսկ մասնագետներն էլ հիշեցնում են` կայացած, մարտունակ բանակ հնարավոր չէ ունենալ մեկ-երկու, անգամ հինգ տարում, դրա համար տարիների նվիրյալ, տքնաջան աշխատանք է պետք, ինչն էլ արվել է նախկին բոլոր իշխանությունների կողմից:

Եվ ուրեմն, հայկական բանակը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է ու անցած բոլոր իշխանությունների ձեռքբերումն է։ Եվ ոչ մի կերպ հասկանալի չէ, որ բանակի ձեռքբերումները ինչ-որ մարդիկ փորձում են վերագրել միայն օրվա իշխանությանը: Սա առնվազն ազնիվ չէ:

Եվ մյուս կարևորի մասին. հայ ժողովուրդը անսահման սիրելով իր բանակն ու իր զինվորներին, երբեմն նաև սրբացրել է իր հերոսներին: Մինչդեռ, այսօր օտար ֆինանսավորմամբ աշխատող ինչ-որ անձինք փորձում են նորից վարկաբեկել բանակը, ու փորձում են կեղտոտ քարոզչություն սկսել հայրենիքն ու պետական սահմանները պաշտպանող օրվա հերոսների դեմ: Այդպիսիններին օր առաջ պետք է լռեցնի հայ ժողովուրդն ինքը:

Բանակի հաջողության դիմաց իշխանությունը թիրախավորել է այն գեներալին, ում շնորհիվ թշնամին հետ շպրտվեց հայկական սահմաններից՝ խոսքը գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի մասին է:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։