Մինչև մեր իշխանությունները զբաղված են իրենց՝ բացառապես ներքին պրիմիտիվ քարոզչությամբ, Ադրբեջանն ակտիվորեն և հիմնականում անխափան աշխատում է միջազգային մամուլի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղարը Տավուշի դեպքերի մասին այսօր մի ծայրաստիճան պարզունակ վերլուծություն է տարածել, որում ակնհայտ կեղծ ու մանիպուլյացիոն կերպով փորձել է հայկական բանակի հաջողված գործողությունները վերագրել թավշյա դիլետանտների կառավարությանը՝միաժամանակ անբարո զուգահեռներ տանելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ։

Բուն վերլուծության գյուլնազատատությանը դեռ կանդրադառնամ։

Այդ ծայրագույն ապուշությունը կարող էր ներվել պոակածին ֆեյքերին կամ Փաշինյանի գրպանային քարոզիչներին, սակայն ոչ նման բարձրաստիճան պաշտոնյային։ Տվյալ զեղումն հերթական ապացույցն է, որ այդ անձն իր տեղում չէ։

Մինչև մեր իշխանությունները զբաղված են իրենց՝ բացառապես ներքին պրիմիտիվ քարոզչությամբ, Ադրբեջանն ակտիվորեն և հիմնականում անխափան աշխատում է միջազգային մամուլի հետ, հատկապես՝ եվրոպական, հետևողականորեն վարկաբեկելով Հայաստանն ու հայերին։ Որպես օրինակ կցում եմ եվրոպական առաջատար հարթակներից մեկում մի քանի հրապարակման սքրինշոտներ։

Հ.Գ. ԱԽ շենքը քանդեք, տեղը կլուբնիկ ցանեք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Երեկ բարձրաձայնեցի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հակահայկական հայտարարության մասին, շեշտելով արտաքին…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 20 июля 2020 г.