«Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա․ նրանք նավթ ունեն»․ Շեր

Շերը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ երգչուհի Շերիլին Սարգսյանը թվիթերյան էջում անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

Աշխարհահռչակ երգչուհին ռեթվիթ է արել Twitter-ի հայ օգտատերերից մեկի գրառումն այն մասին, որ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։

«Նրանք հայերին սպանում էին նախքան իմ՝ այնտեղ այցը։ Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա։ Նրանք նավթ ունեն»,- գրել է երգչուհին։