Խաղաղություն չմուրացող, այլ պարտադրող մեր տղերքը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Վահե Եփրիկյանը, որի հետ խոսեցինք Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին ռազմական գործողություններից, դրանց հնարավոր պատճառներից և հետևանքներից։ Վահե Եփրիկյանն ասաց, որ այս օրերին բացի սահմանին թշնամու ագրեսիան կանխելուց՝ պարտադրված ենք կեղծ խաղաղասիրական քարոզչությամբ զբաղվող որոշ շրջանակների սաստել, քանի որ իրենց այդ քարոզչությամբ նրանք ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին։

Խոսելով խաղաղության քարոզներից՝ հաղորդման հյուրն ասաց, որ մենք բազմիցս համոզվել ենք, որ թուրքադրբեջանական տանդեմը երբևէ չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից ու հռետորաբանությունից, զավթողական նկրտումներից, և այդ համատեսքում պարբերաբար խոսել, որ Հայաստանը պետք է զենքից զարդեր կռի, խելամիտ չէ։ Եվ դա փաստում են այս օրերին հնչող հայտարարությունները, երբ Ադրբեջանը սպառնում է հարվածել հայկական ատոմակայանին։

Մանրամասները՝ տեսանյութում