Ռուսաստանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանում հասարակությանը պատրաստում են պատերազմի

Հակամարտությանը նախորդող Բաքվի հայտարարությունները նպատակաուղղված էր «Ադրբեջանում հասարակական կարծիքը նախապատրաստել պատերազմի համար»: Այսպես է կարծում Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Այս մասին դիվանագետը պատմել է РБК -ին տված հարցազրույցում:

«Հատկապես նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը հուլիսի 6-ին, ինչը փաստորեն նշանակում էր Բաքվի դուրս գալը բանակցային գործընթացից (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ)», – ասել է Տողանյանը:

Անցած երկուշաբթի Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց իրականում չի վարվում, և արտգործնախարարների տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումը շարունակվում են հուլիսի 12-ից: Հրաձգությունն իրականացվում է հարակից տարածքներում`Թովուզ և Տավուշ, որոնք նույնպես սահմանակից են Վրաստանին և գտնվում են Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, որտեղ իրավիճակը հանգիստ է: Բախումները տեղեի են ունենում մարտական ​​հենակետեր ի մոտ՝ Մովսես գյուղի մերձակայքում:

Ըստ Բաքվի՝ սպանվել են 12 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ գեներալ: Հայկական կողմը հայտարարել է չորս զինծառայողի մահվան մասին, ինչպես նաև տասը զինծառայողի և մեկ խաղաղ բնակչի վիրավորվելու մասին:

Մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ անհանգստություն են հայտնել երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ և կողմերին կոչ են արել երկխոսել: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին: