ԱՆ-ը կորոնավիրուսից մահացած 13 բուժառուների վերաբերյալ

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143114 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։

Մահվան 13 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ բուժառուները ունեցել են  հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է: