Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագործություն է տարածել. «Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:

Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է:

Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»,- գրել է Պաշտպանության նախարարությունը: