Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին զոհված զինծառայողների հիշատակը

Կառավարությունը հերթական նիստն է գումարել, օրակարգում 41 հարց է, որից 33-ը` չզեկուցվող, 2-ը` գաղտնի, 6-ը` զեկուցվող։

Օրակարգում ներառված են Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին և Կրիս Քայլ Յանկուին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին, Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին,  «Գյումրու սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին հարցեր և այլ հարցեր։