Ադրբեջանը նույնիսկ սադրանքը ոչխարային մակարդակով է կազմակերպել (տեսանյութ)

Հուլիսի 12-ից Ադրբեջանի սադրանքից, նախահարձակ գործողություններից հետո  Տավուշի մարզի սահմանային գոտում իրավիճակի կտրուկ լարման, մեր թշնամու հնարավոր նպատակների, Ադրբեջանի զինված ուժերին Հայաստանի բանակի տված արժանի պատասխանի, դրան հակառակ, դիվանագիտական ճակատում և քաղաքական ասպարեզում ՀՀ արտաքին գործերի նախարարության և ղեկավարության զուսպ ու կասկածելի արձագանքի կապակցությամբ է մեր զրույցը ՀՀ պաշտպանության նախարարության պահեստազորի փոխգնդապետ, «Հայոց ազգային գվարդիա» հասարակական նախաձեռնության հրամանատար Տիգրան Չոբանյանի հետ։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխարհի հզորների և միջազգային համապատասխան կազմակերպությունների արտահայտած ոչինչ չտվող, անարժեք մտահոգություններին, անհանգստություններին, հերթական անգամ հայերիս նկատմամբ ագրեսիայի դիմած Ադրբեջանին դատապարտելու և զսպելու փոխարեն, երկու կողմերին ուղղված կոչերին, հավասար վերաբերմունքին, ինչպես նաև ներկայիս իրավիճակի հետ կապված մի շարք հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում