Սա դիվերսիա և պարտիզանական պայքար է պետության դեմ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը անդրադառնալով լրատվական դաշտի որոշ հրապարակումների՝ ԱԺ ամբիոնից հանդես եկավ ելույթով․ «Չեմ կարող չցիտել մի քանի հրապարակումներ, օրինակ․ «Նիկոլ Փաշինյան, այդ ինչ ես պայմանավորվել ադրբեջանցի ընկերոջդ հետ, որ  տղադ բանակը վերջացնելուց հետո պատերազմ սկսի» կամ «Այդ փամփուշտները հայկական որտեղից են ձեռք բերվել, ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել բանակի փամփուշտները» կամ «Հակառակորդը խոցեց ռազմավարական նշանակության օբյեկտ ՀՀ-ում» և նման բաներ։ Սա, ուղղակի, դիվերսիա և պարտիզանական պայքար է պետության դեմ։ Սա ուղղված է ազգային անվտանգության ուժերը ջլատելու։ Ոչ վաղ անցյալում այսպիսի մարդիկ պրովակատոր էին, և այսպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում»։

Մանրամասները՝ տեսանյութում