Սահմանին թուրքն է, ներսում՝ պղծվածներն ու նրանց պաշտպանները (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանն է:

2019-ի ասուլիսներից մեկի  ժամանակ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն  Հայկ Այվազյանը հայտարարել էր, որ  «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը իբրև թե Հայաստանում պայքարում է կանանց իրավունքների պաշտպանության համար, ընտանեկան բռնության դեմ, սակայն իրականում  նրա գործունեության բուն նպատակը այլասերվածների իրավունքների պաշտպանությունն է և դրա քարոզչության իրականացումը: Ավելին, նա պղծություններ է  տարածում նաև հայ երեխաների շրջանում։ Այս արտահայտությունը Ահարոնյանը  զրպարտչական է որակել և հայց ներկայացրել դատարան։ Տեղեկացնեմ, որ նա հայացադիմում է ներկայացրել նաև LIVEnewsa.am կայքի և «Հայելի» ակումբի դեմ՝ Հայկ Այվազյանի խոսքը,  նրա  տրամադրած տեղեկատվությունը ներկայացնելու համար։

Այսօր տեղի է ունեցել դատական հերթական նիստը։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, թե  սահմանին թուրքն է ակտիվացել, ներսում լգբտ-ների քարոզիչները, նրանց պաշտպաններն ու տերերը։ Այվազյանը համոզված է՝ այս պայքարում մենք հաղթելու ենք,  բոլոր միջոցներով պայքարելու ենք առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում այլասերում, անբարոյականություն ու պղծություն տարածողների դեմ, սրանք դեռ պատասխան են տալու հայ ժողովրդի առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։