Ահա թե նաև ինչով են զինված եղել Տավուշի մարզում հաղթանակած մեր բանակի տղաներն ու իրենց հրամանատարները

Հայոց Եկեղեցու պատմությունը հային բարոյականություն ճամփելու ու հայ մարդն այդ յուրահատուկ բարոյագծով պատրաստելու հերոսապատումն է

Հայոց Բանակն ու Հայոց Եկեղեցու Պատմութիւնը

Տաւուշի մարզի ուղղութեամբ կատարուած ադրբեջանական յարձակումները մատնուեցին լիակատար ձախողութեան։ Հայոց քաջարի բանակը հիւսիս-արեւելեան ճակատի վրայ ջախջախեց ադրբեջանական հրոսակախմբերին, որոնք ռազմի դաշտին վրայ թողուցին 17 սատակ, մեծ թիւով վիրաւորներ ու երկու դիրքեր։

Այն երիտասարդ զինուորականները, սպաները, զօրավարները ներկայացնում են ա՛յն սերունդի ներկայացուցիչները, որոնք գնահատում եւ պաշտպանում են հայրենիքի հողի իւրաքանչիւր հիւլէն։ Որոնք զինուած են զէնքերով, ռազմամթերքով, հայրենասիրութեամբ, ոգեւորուած իրենց նախորդ սերունդի սխրանքներով, ցո՛յց տուեցին Հայ բանակի կարողութիւնը թշնամուն խորտակելու իրենց գործում, ու դա կատարեցին ամենայն պատուով ու առաքելութեամբ։

Բանակի այդ տղաները ու իրենց հրամանատարները իրենց տարրական ու բարձրագոյն ուսման հետ մէկտեղ, ստացել են Հայոց Եկեղեցու Պատմութիւնը իրենց դպրոցական տարիներին։ Նրանք իրենց մանուկ հասակից ծանօթացել են այս ազգի հերոսներին, նահատակներին, սուրբերին, որոնք պատկերուել ու կենդանացել են իրենց աչքերի դիմաց։

Այդ դասերով, Հայոց Եկեղեցու Պատմութեան բոլոր նահատակները իրենց քաջութեամբ, կռուի մասնակցութեամբ, յաղթանակներով ուրուագծուել են իրենց դիմաց եւ նրանցից կոփել են ուժեղ հայրենասէր, ոգեւորուած, պատերազմի պատրաստ ու բարոյապէս զինուած հայ տղան եւ աղջիկը։

Հայոց բանակում նաեւ հսկայական դեր են խաղում բանակում ծառայող Հայ Եկեղեցու հոգեւորական քահանաներն ու սարկաւագները։ Նրանք մատուցում են հոգեւոր ռազմական այն լիցքը որով զինուորը դառնում է անպարտելի, ոգեւորեալ, ոգեղինացած եւ ռազմական հերոսների յետնորդ։

Ու ահա՛ տեսնում ենք վա՛ռ արդիւնքը բոլոր այդ ազգային, հայրենասիրական, հոգեւոր, բարոյական հիւսքով տրուած ուսուցման, որն ձեր աչքերի առաջ պատրաստել է պատմութիւն կերտելու պատրաստ հերոսներ։

————–

Ի վերջոյ, ինչու կարեւոր է Հայոց Եկեղեցու Պատմութիւն առարկան պահել։ Հետեւեալը իմ պատասխանս ու պատգամս է։

Հայոց Եկեղեցու պատմութիւնը Հայուն բարոյականութիւն ջամբելու ու ՀԱՅ մարդը այդ իւրայատուկ բարոյագծով պատրաստելու հերոսապատումն է..։ Իր ազգային նպատակներին համար նպատակասլաց աշխատող ազգայնական ՀԱՅԸ։ Իր բռնագրաւուած պապենական հողերին համար պահանջատէր ՀԱՅԸ։ Դիմացկուն, աննկուն ու իր հողին տէր ու պաշտպան ՀԱՅԸ։ Առաքելական միւռոնաբոյր հաւատին ու իր խաչին տէր կանգնած ՀԱՅԸ։ Իր ընտանիքին, իր տան սրբութեանց պաշտպան ՀԱՅԸ։ Իր հողին, ջրին ու երկնքին պաշտպանութեան համար կամաւոր զինուորագրուած ՀԱՅԸ։ Ռազմիկ ու պատերազմի խոյանքի սխրագործ կարգապա՛հ ՀԱՅԸ։ Իր հաւատքով հզօրացած ու ապագայ սլացող բանակների տէր ՀԱՅԸ, որի համար իր ազգի հաւատքի պատմութիւնը իր նի՛ւթն է ու աւիշը.., սնո՛ւնդն է ու ջուրը.., օդն է ու արեւը, որով պիտի կարենայ ապրել որպէս ՀԱ՛Յ…։

Ու վերջապէս, պատրաստելու զինակիր, խաչակիր արժանի սերունդները իրենց քաջ ու անվեհեր առիւծասիրտ ա՛յն նախնիներին, որոնք հերոսաբար մահը արհամարհում էին, ու իրենց դէմքերը Քրիստոսի արեամբ ներկած…, խաչը կրծքին, սուրը ձեռքին…, համատարած ահեղագոչ գետնի դղրդիւնով խոյանում էին պղծարար թշնամիներին դէմ, Հայաստան երկիրը ՀԱՅ եւ ՍՈՒՐԲ պահելու համար…։

Ու պահեցի՛ն դա 17 դարեր.. շնորհիւ Եկեղեցուն։

Եկեղեցին աստուածային իր շնորհով է որ տալիս է այդ ներքին ուժը իր երկրի զաւակներին։ Ահա սա՛ է գաղտնիքը մինչեւ օրս Հայի հաւատքի, լեզուի ու ազգային գոյատեւման։

Այնպէս ամո՛ւր պահեցէք այդ ուժը ուժե՛ղ բռնցքուած ձեր ձեռքերի մէջ՝ որ մահն անգամ չկարողանայ զայն ձեզնից վերցնել…։ Ահա սա՛ է պատգամս։

———

Աստուած օրհնէ ու պահէ Հայոց Եկեղեցին, Հայոց Բանակը, Հայ ժողովուրդը եւ անոնց անքակտելի, ուժեղ միասնականութիւնը։

Տ. Սերոբ Քահանայ

Ամերիկաբնակ քահանա Serop Azarianֆեյսբուքյան էջից

Հայոց Բանակն ու Հայոց Եկեղեցու Պատմութիւնը Տաւուշի մարզի ուղղութեամբ կատարուած ադրբեջանական յարձակումները մատնուեցին…

Опубликовано Serop Azarian Понедельник, 13 июля 2020 г.