Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 339-ով, առողջացածների թիվը 864 է

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 339 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32490-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 581 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բոբւժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 184 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 766-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 864 է, ընդհանուր առողջացածներինը՝ 20729, փաստացի բուժվողներինը՝ 10996 (մեկ օրում նվազել է 534-ով): Մեկ օրում թեստավորվել է 1115 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 136802 քաղաքացի: