Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը խոստացել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կլինեն կամավոր

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կամավոր կլինեն: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ըստ նրա՝ այժմ երկրում աճում է պատվաստումների աջակիցների թիվը:

«Դրա համար մարդիկ արդեն այսօր գիտակցում են պատվաստումների ամբողջ նշանակությունը», – բացատրել է նախարարը «Ռուսաստան 1» հեռուստաալիքի եթերում:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մշակում  է մեծ քանակությամբ պատվաստանյութեր, որոնցից 17-ը խոստումնալի են: