Թույլ չե՛նք տա, որ կաթողիկոսի վրա փսլնքոտները հարձակվեն (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի հյուրն է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Հյուրի հետ զրուցել ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական առարկայացանկից հանելու մասին, «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր ուսուցումից հանելու և այդ առթիվ ՀՅԴ երիտասարդական միության անդամների ձեռնարկած քայլերի վերաբերյալ, որին գումարվեց նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։

Գերասիմ Վարդանյանը նշեց, որ իրենց պայքարը շարունակվում է, ուղղակի ելնելով կորոնավիրուսային համավարակի բերած սահմանափակ պայմաններից՝ այժմ ակցիաներ չեն կազմակերպվում։

«Այն խրամատը, որը փորվել է ԿԳՄՍ նախարարի և ՀՅԴ միջև, Դաշնակցությունը այդ խրամատում կանգնած է և թույլ չի տալու ոտնահարել մեր ազգային արժեքները»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՀՅԴ հասցեին հնչող մեղադրանքներին, թե նրանք դավաճաններ են, քանի որ ժամանակին համագործակցել են երիտթուրքերի հետ, Գերասիմ Վարդանյանը հարց ողղեց. «Ովքե՞ր են այդ մեղադրանք հնչեցնողները, արդյո՞ք քաջատեղյակ են պատմությանը, Դաշնակցությունն այդ ժամանակ մեկ նպատակ ուներ՝ ազատվել արյունարբու Աբդուլ Համիդից և իր արյունոտ իշխանություններից, հենց այդ պատճառով էր համագործակցությունը երիտթուրքերի հետ»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում