Վայրեր, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկն առավել մեծ է

Չնայած Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների ռեժիմի թուլացմանը և այցելության համար հանրային վայրերի վերաբացմանը՝  կորոնավիրուսով վարակման ռիսկը շարունակում է բարձր մնալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի»  տեղեկացմամբ,  հայտնել են վարակաբանները և իմունաբանները՝ առանձնացնելով այն վայրերը, որտեղ վարակման մեծ վտանգ կա։

Այսպիսով՝ առաջին տեղում հանրային այն վայրերն են, որտեղ օդափոխման համակարգը վատ է գործում։

«Կարևորը ոչ այնքան շենքի նշանակությունն է, այլ այն, թե ինչպես է ներսում գործում օդափոխման համակարգը։ Եթե օդի շրջանառությունը վատ է կատարվում, ապա յուրաքանչյուր փակ տարածություն արդեն իսկ մեծ ռիսկ է ներկայացնում»,-նշել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը։

Երկրորդ տեղում խանութներն ու դեղատներն են, որոնց մոտ երկար հերթեր են գոյանում: Ցանկում ներառվել է նաև պիկ ժամերին գործող հանրային տրանսպորտը:

Առավել վտանգավոր վայրերի եռյակը սահմանափակում են բարերը, ռեստորանները և կարաոկե ակումբները։ Ըստ մասնագետների՝ անհրաժեշտ է հատուկ զգուշավորություն ցուցաբերել նաև ատամնաբուժարան, մարզադաշտ և անգամ եկեղեցի այցելելիս։

Փորձագետները նշել են, որ իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ սահմանափակումների ռեժիմի թուլացումից հետո մարդիկ դադարել են դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել: