Դուբայը կրկին օտարերկրյա զբոսաշրջիկների է ընդունում

ԱՄԷ Դուբայ քաղաքը այսօրվանից կրկին օտարերկրյա զբոսաշրջիկների է ընդունում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին:

Դուբայ ժամանած անձինք հարկադրված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի բացասական պատասխանով թեստ կամ թեստավորում անցնել օդանավակայանում: Դրական թեստով զբոսաշրջիկներին կուղարկեն երկշաբաթյա կարանտինի:

Էմիրությունների քաղաքացի հանդիսացող անձինք, որոնք գտնվում են երկրի սահմաններից դուրս, կարող են Դուբայ վերադառնալ երկուշաբթի օրվանից սկսած: Ժամանելուն պես նրանց մոտ նույնպես կստուգվի կորոնավիրուսի առկայությունը, և կինքնամեկուսանան մինչև թեստի պատասխանի հայտնի դառնալը: Թեստավորման դրական ելքի դեպքում նրանք ստիպված կլինեն կարանտինի մեջ երկու շաբաթ մնալ: