ԱՊՀ-ում անհանգստացած են Ուկրաինայում և Վրաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունից

Ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունն Ուկրաինայում և Վրաստանում անհանգստություն է առաջացնում այդ երկրներում պետական կառավարման խնդիրների պատճառով: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ,  այս մասին հայտնել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

«Իրադրությունը, որի մեջ հայտնվել է ամբողջ աշխարհը, ի հայտ է բերել մի այլ խնդիր, ԱՊՀ երկներին սահմանակից մի շարք երկրների տարածքում կենսալաբորատորիաների բացումը, որոնք պատկանում են ամենից հաճախ արտասահմանյան գերատեսչություններին և հիմնադրամներին: Առանձնահատուկ մտահուգություն է առաջացնում ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունն Ուկրաինայում և Վրասատնում՝ հաշվի առնելով պետական կառավարման խնդրիրներն այդ երկրներում»,- ասել է Նովիկովը:

Նրա խոսքով՝ «որոշակի հանգամաքներում» կեսանյութերի արտահոսքի ռիսկեր այնուամենայնիվ կան: Դա չի վերաբերում ահաբեկչությանը, բայց հնարավոր են բացասական հետևանքների սպառնալիքներ, ինչպես ցանկացած բարձրտեխնոլոգիական գործընթացում:

Ըստ էության, ներկայիս համավարկի փորձը կարող է պատկերացում տալ կենսանյութերի կորստի կամ չվերահսկվող արտահոսքի հետևանքների մասին, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար»,- եզրափակել է ԱՊՀ հակահաբեկչական կենտրոնի ղեկավարը: