Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց. news.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական խնդիր և չի կարող գտնվել կալանքի տակ:

«Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, որը պետք է շտկվի: Այնպիսի վիճակում է, որ  չի կարող ՔԿՀ-ում խնամքը կազմակերպել: Բժշկական միջամտություն է պետք, որը Հայաստանում չի կազմակերպվում: Հայաստանում 3 անգամ կոսնիլիում է  արվել, բուժման կազմակերպման վերաբերյալ և գտել են, որ ստենոզը շտկման կարիք չունի, այնինչ Ֆրանսիայում և Գերմանիայում արված բժշկական  կոնսիլիումը գտել է, որ պետք է բժշկական միջամտություն»,- ասել է նա:

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին: