Բա հիմա դուք ո՞ր իրականությունում եք բնակվում

Մարդ կա՝ նոր հիշեց, որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված և նոր-նոր աչքին երևաց, որ Նիկոլի թավշյա Հայաստանում մարդիկ բարձր գույքահարկի պատճառով կարող են զրկվել իրենց բնակարաններից:

Բա Հրանտ Թոխատյան, որ մշակույթի նախարարությունը Նիկոլը փակում էր ասում էիք «Մշակույթի նախարարություն այս տեսքով մեզ պետք չէ, այլ կառույց է անհրաժեշտ», քանի որ Նիկոլը նոր էր եկել ու պետք էր լավ և պուպուշ երևալ, ձեռքի հետ էլ մի երկու թթու խոսք Սերժ Սարգսյանի մասին ասել, որ կայքերով ձեզ ճղում էիք, որ Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը: Բա հիմա դուք որ՞ իրականությունում եք բնակվում:

Հիմա քամիները եկել են փոփոխության, ինչ խոսք, ողջունում եմ, որ ճիշտ կողմնորոշվում եք, բայց դրանից ոչ դուք պայքարող դարձաք, ոչ էլ մենք հավատացինք ձեր անկեղծությանը:

Կարող ա «պոսլեդնի իզ նիկոլական» նոր նախագիծ ունեք, բան չասեցի, դուք գիտեք…

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված և նոր նոր աչքին երևաց,որ Նիկոլի թավշյա Հայաստանում մարդիկ բարձր…

Опубликовано Վահան Բաբայան Пятница, 26 июня 2020 г.