Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաների

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների, ովքեր զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով:

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը սպայակազմին  ներկայացրել է զորամասերի ու  առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ-ի հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները՝ անդրադարձել այդ համատեքստում  նորանշանակ  սպաների անելիքներին, շնորհավորել վերջիններիս և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս նրանք աչքի կընկնեն ծառայողական պարտականությունների կատարման բարձր մակարդակով: