Անցնող շաբաթ հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց

Հունիսի 21-27-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1600  կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել  առաջադրված մարտական խնդիրները: