Ուկրաինական ավիաընկերությունը կվերսկսի 24 միջազգային թռիչքներ, նաև Երևանի հետ. analitika.ua

Ուկրաինական «ՄԱՈՒ» ավիաընկերությունը կվերսկսի 24 միջազգային թռիչքներ:

Հրապարակված ցուցակում, ի թիվս այլ քաղաքների, կա նաև Երևանը: Նշվում է որ «ՄԱՈՒ» ավիաընկերությունը հուլիսին նախատեսում է վերականգնել 9 քաղաքների հետ միջազգային թռիչքները, ևս 16-ը՝ օգոստոսին:

Օգոստոսին նախատեսվում է վերսկսել Ֆրանկֆուրտի, Փարիզի, Բաթումիի, Նիցցայի, Հռոմի, Նեապոլի, Բաքվի, Բեռլինի, Միլանի, Մյունխենի, Պրահայի, Երևանի, Մադրիդի, Վիեննայի, Բարսելոնայի և Քիշնևի հետ միջազգային թռիչքները: