ԴԱՀԿ 23 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Այս պահի դրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 23 աշխատակից  ունի հաստատված կորոնավիրուս ախտորոշում:

Ծառայությունից հայտնում են, որ հիվանդները գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.

  • Իրավաբանական բաժին-1
  • Ավան և Նոր Նորքի բաժին-2,
  • Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
  • Շենգավիթի բաժին -1,
  • Պետական բյուջի օգտին բռնագանձումների բաժին-3,
  • Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:
  • Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։