Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել փրկել Բելառուսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ճգնաժամի ընթացքում անհրաժեշտ է փրկել պետությունը, գրում է eadaily.com կայքը։

«Որևէ պարագայում թուլանալ պետք չէ։ Այսօր ժամանակները նպատակների և հեռանկարների հստակ գիտակցմամբ առաջ գնալ են պահանջում։ Սա շաբլոն արտահայտություն չէ։ Ճգնաժամը միայն պատուհաս չէ, այլ նաև հնարավորությունների ժամանակ է․․․ Ինչ էլ լինի, պետք է առաջ գնանք»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ «այս ընթացքում որևէ բան չպետք է քանդենք, պետք է պետությունը, տնտեսությունը փրկել, մարդկանց պաշտպանել և գոնե 5 տոկսոսվ առաջ գնալ»։

«Եթե այդպես վարվենք, հինգ տարի հանգիստ, խաղաղ և առանց որևէ ցնցումների կապրենք։ Դա է մեզ համար այժմ կարևոր»,- ընդգծել է նախագահը։

Նրա խոսքով՝ կառավարության և Բելառուսի Ազգային բանկի ղեկավարության առաջ արտադրության մակարդակի բարձրացման, շուկայի զարգացման ճանապարհով առաջ գնալու խնդիր է դրված։

«Սա էլ ամբողջ բարեփոխումն է։ Հիմա կարևորը այս բարդ իրավիճակից դուրս գալն է։ Մենք շատ ենք «ներկառուցված» միջազգային արտադրական շղթաների մեջ»,- նշել է Լուկաշենկոն։