Ռուսաստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը

Ռուսաստանում հունիսի 25-ից կկարողանան քվեարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչների համար այսօրվանից հասանելի է նաև էլեկտրոնային հեռավար քվեարկության համակարգը՝ հետևելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) օրացուցային ծրագրին: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Չնայած քվեարկությունը նշանակված է հուլիսի 1-ին, բայց ռուսները հնարավորություն ունեն իրենց քվեարկությունը սկսել հունիսի 25-ից: Ինչպես ավելի վաղ նշել էր ԿԸՀ-ի քարտուղար Մայա Գրիշինան, ընտրությունների օրվանից ոչ մի դիմում չի պահանջվի. պարզապես գալ ընտրատեղամաս կամ տեղեկացնել ընտրական հանձնաժողովին տարածքից դուրս քվեարկելու պատրաստակամության մասին:

ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան նշել է, որ ընտրություններն անցկացնելու համար ավելի քան 96․5 հազ․ ընտրատեղամասեր են բացել։ Մոսկվայում պատրաստ է աշխատել 3․6 հազ․ ընտրատեղամաս։ Բացի այդ, մայրաքաղաքում ստեղծվել են հինգ հատուկ ընտրատեղամասեր նրանց համար, ովքեր քվեարկության օրերին կլինեն Մոսկվայում։

ԿԸՀ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, հեռավար էլեկտրոնային քվեարկության մասնակիցների ցուցակներում ներառված են 1․190․726 քաղաքացի, որից 1.051.155-ը Մոսկվայից են, իսկ 139.571-ը` Նիժնի Նովգորոդի շրջանից:

Մոսկվայում ընտրողները կարող են քվեարկել 3600 ընտրատեղամասում, որից 178-ը հիվանդանոցներում և քննչական մեկուսարաններում են բացվա:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հարցով համառուսաստանյան քվեարկությունն ապրիլի 22-ին էր նշանակված, սակայն այն համաճարակային ծանր վիճակի պատճառով հետաձգվել էր։

Ավելի ուշ ՌԴ նախագահը հայտնել էր, որ այն անցկացվելու է հուլիսի 1-ին։ Հեռակա կարգով քվեարկությանը մասնակցել կարող են Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի մարզերի բնակիչները։