Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել Համայի մերձակայքի վրա հարձակումը

Սիրիական հակաօդային պաշտպանություն համակարգերը (ՀՕՊ) կրակ են բացել Համայի երկնքում գտնվող օդային թիրախների ուղղությամբ (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա): Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է SANA գործակալության հանրապետության զինված ուժերի հրամանատարության աղբյուրը:

«Իսրայելը նոր ագրեսիա է իրականացրել Սիրիայի դեմ՝ գրոհելով Համայի արևելքում գտնվող Սալմիի և Էս-Սուբբուրի մի քանի ռազմական դիրքեր, – ասել է նա: – ՀՕՊ ուժերը ժամանակին հայտնաբերել են թշնամու թիրախները և հետ են մղել գրոհը»: Ինչպես նշել է աղբյուրը, միևնույն ժամանակ «թշնամու շատ հրթիռ է խփվել, նախքան նպատակակետինն  հասնելը»:

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել էին հարավային Էս-Սուվեյդա  նահանգի Սալհադ քաղաքի տարածքում գտնվող բանակի դիրքերը: Արդյունքում երկու զինծառայող մահացել էր, ևս չորսը վիրավորվել էին: Ինքնաթիռները հարվածել են ցամաքային թիրախներին:

«Հրթիռները արձակվել են նաև Դեր Զորի նահանգում և Էս-Սուխնայի օազիսում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ», – նշել է աղբյուրը: Այնտեղից զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել:

«Ալ Հադաթ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել սիրիական բանակի կողմից կռվող իրանամետ ստորաբաժանումների հենակետերը: