Սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հայտարարություն են տարածել

Սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հայտարարություն են տարածել, որում գրված է.

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Հրայր Թովմասյան

Ալվինա Գյուլումյան

Ֆելիքս Թոխյան

Արայիկ Թունյան

Աշոտ Խաչատրյան

Հրանտ Նազարյան

Արևիկ Պետրոսյան»: