Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի հակառեկորդ

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսային դեպքերի հայտնաբերման հակառեկորդ՝ մեկ օրում գրանցվել է 940  հիվանդ, տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:

Նոր դեպքեր ամենից շատ հայտնաբերվել է Լվովի մարզում՝ 203, Կիևում գրանցվել է 99 նոր դեպք:

Այսպիսով, համավարակի սկզբից ի վեր Ուկրաինայում գրանցվել է 39 000 հիվանդ, առողջացել է 17 000-ը, մահացել է 1 051 վարակակիր:

Երկրում իրավիճակը, կորոնավիրուսով պայմանավորված, գնահատվում է որպես «ծայրահեղ ծանր»: