Պետդեպարտամենտը դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված ահակբեկչությունը

ԱՄՆ-ը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքի Թել Խալաֆ գյուղում կատարված հարձակումը և բոլորին կոչ է անում հրադադար հաստատել և հետևել 2015 թվականի դեկտեմբերին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին՝ աջակցելով մերձավորարևելյան  հանրապետությունում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը դատապարտում է ահաբեկչությունը Թել Խալաֆում», – ասել է Օրտեգուսը: Միևնույն ժամանակ, նա հիշատակել է «Սիրիական Քոբանիին հասցված  օդային հարվածը»՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Հայտարարության տեքստում չի նշվում, որ որևէ մեկը պատասխանատու է կատարվածի համար:

«Բոլորը պետք է կենտրոնանան Սիրիայում հակամարտության տևական քաղաքական լուծման կարևորության վրա՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի: Բռնությունները խոչընդոտում է կարգավորմանը, -նշել են մամուլի ծառայությունում:- Մենք վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Սիրիայի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գիր Պեդերսենի կոչերին՝ անհապաղ հրադադար հաստատել ամբողջ Սիրիայում, ինչպես նաև Պեդերսենի՝ 2254 բանաձևի շրջանակներում քաղաքական կարգավորումը նպաստելու ջանքերին»:

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Թել Խալաֆ գյուղում, որը գտնվում է սիրիական Ռաս ալ Աին քաղաքի մոտակայքում՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող սահմանամերձ տարածքում: Պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: