Վրաստանի խորհրդարանը ևս երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին

Վրաստանի խորհրդարանը այսօր՝ հունիսի 23-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին:

Սահմանադրական փոփոխությունները ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 113 ձայն: Նիստին գրանցվել էր 119 պատգամավոր: 115 պատգամավոր կողմ է քվեարկել փոփոխությունների նախագծին, ըստ որի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համընդհանուր համամասնական ընտրակարգին առավելագույնս մոտ կարգով: Դեմ է քվեարկել 3 պատգամավոր, ձեռնապահ է մնացել մեկ պատգամավոր:

Այսպիսով, օրինագծին բացի իշխող «Վրացական երազանք»-ից, հավանություն են տվել և կողմ են քվեարկել անկախ պատգամավորները, պահպանողականները, սոցիալ-դեմոկրատներն ու «Հայրենասերների դաշինք» խմբակցությունը: