Ամբողջ ներքին զորքերը հանել եք, սաղ մարզերում փակել. մենք հլը հանրահավաք չենք արել, ձեր ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

Իշխանությունը իր առաջ հարց է դնում՝ ինչ անել, որ Ծառուկյանին հանել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի անձեռնմխելիությունից զրկելու հարցը  այսօր քննարկվում է խորհրդարանում։

«Ամբողջ ներքին զորքերը հանել եք, սաղ մարզերում փակել։ Մենք հլը հանրահավաք չենք արել, ձեր ցավը տանեմ», – ասաց Ծառուկյանը։

Նա խոստացավ, որ հանրահավաք կանեն այն ժամանակ, երբ իշխանությունները կհանեն արտակարգ դրությունը։

Ծառուկյանը անդրադարձավ այն հարցերին, որ ինքը ներդրողներ է բերում, որոնք սակայն հրաժարվում են ներդրումներ կատարել, քանի որ տեղական իշխանությունները ձգձգում են գործընթացները կամ ձախողում են բանակցությունները։