Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը

ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը և  Գլխավոր դատախազի անտրամաբանական և  լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանի և  ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։

Իշխանության ներկայացուցիչների այն մանկամիտ պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, և  պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետև  Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը և  բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության։

Միաժամանակ տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ, առիթից օգտվելով, հիշատակում են ՀՀԿ-ի գրասենյակների մասին։ Տղաներ և  աղջիկներ, նիկոլական լակոտապետության իրավապահ խամաճիկները այս երկու տարի է՝ Հանրապետականի տեղը լավ գիտեն և  բազում քաղաքական հետապնդման գործեր հարուցել են մեր հանդեպ, որոնց առնչությամբ դուք լուռ եք։ Ձեր՝ նման ընտրովի «արդարամտությունն» ոչ միայն ազնիվ չէ, այլև  մեզ կրկին փուռը տալու գործելաոճը չգրված բարոյականության կանոններով թողնում է «ազդարարի» տպավորություն։

Ի վերջո, չե՞ք մտածում, բա որ իմ համակարգչի մեջ, օրինակ, ձեզ հետ տարիների ընթացքում եղած շփումների տարաբնույթ արձանագրումները ԱԱԾ-ն առգրավի և  հրապարակի։

Իմ համերաշխությունն եմ հայտնում քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին և  գործիչներին։ 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը եւ Գլխավոր դատախազի անտրամաբանական եւ լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 16 июня 2020 г.