Արաբկիրի բաժնում այս պահին բերման ենթարկված 18 անձ կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Արաբկիրի բաժնում այս պահին բերման ենթարկված կա 18 անձ, իսկ մնացած քաղացիները բերման են ենթարկվել ոստիկանության մյուս բաժիններ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը պատգամավոր Շաքե Իսայանի հետ եկել էր ոստիկանության բաժանմունք՝ հանդիպելու բերման ենթարկվածներին, հասկանալու համար որքանով են օրինական ոստիկանության գործողությունները:

Tert.am-ի տեղեկացմամբ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հանդիպել են բերման ենթարկվածների հետ, նրանք նշել են, որ իրենք որևէ խախտում չեն արել, պահպանել են հեռավորությունը: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ առաջիկա ժամվա ընթացքում ՀՀ քաղաքացիներն ազատ կարձակվեն:

Հիշեցնենք, որ ոստիկանության Արաբկիր բաժնի դիմացից ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին, «Ադեկվադ» կուսակցության ղոկավար Արթուր Դանիելյանին: Քաղաքացիների մի մասին տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ մի քանիսին տեղափոխեցին ոստիկանության այլ բաժիններ:

Հիշեցնենք, որ մի խումբ իրավապաշտպաններ ԱԺ-ի դիմացից բերման էին ենթարկվել: Նրանք պահանջում էին Կառավարությունից քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքներ իրականացնելու իրենց իրավունքը: Ոստիկանության գործողություններից հետո նրանց աջակիցները հավաքվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի շենքի մոտ: Ոստիկանության դիմաց էին հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում