Գիտնականները կանխատեսել են Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակի ավարտը

Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել հուլիսին: Այս մասին տեղեկանում ենք  Ռուսաստանի Մենդելեևի անվան քիմիական-տեխնոլոգիական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման հիման վրա պատրաստված զեկույցից:

«Մաթեմատիկական մոդելը Ռուսաստանում կանխատեսում է հուլիսի վերջին համավարկի ավարտը, հուլիսի վերջին վարակվածների թիվը կլինի մոտ 524 հազար», – ասված է համալսարանի կայքում հրապարակված զեկույցում:

Միևնույն ժամանակ, գիտնականները չեն բացառում համավարակի նոր ալիքները: Որպեսզի դրանք կարճ լինեն, բոլորը պետք է հետևեն նախազգուշական միջոցառումներին:

«Այսպիսով, այսօր մենք տեսնում ենք, որ COVID-19- ի կորոնավիրուսային համաճարակի տարածումը Մոսկվայում տեղավորվում է չորս ալիքներում, համավարակի  ավարտը Մոսկվայում տեղի կունենա հունիսի վերջից հուլիսի սկիզբը: Համաճարակի վերջում Մոսկվայում 201 հազար վարակված կլինի»- ասվում է զեկույցում:

Ըստ գիտնականների՝ Ռուսաստանում համաճարակի տարածումը չի ավարտվել, շրջաններում դեռևս կան օջախներ, իսկ Ռուսաստանի քաղաքների միջև բաց սահմանների պատճառով կարող է տեղի ունենալ դեպքերի աճ:

COVID-19 համավարակ

Կորոնավիրուս  SARS-CoV-2 (հարուցիչ COVID-19) առաջին անգամ հայտնաբերվել է անցած տարվա վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Մարտի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն դրա բռնկումը որակեց որպես համավարակ: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է ավելի քան 7,2 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 413 հազար մարդ:

Ռուսաստանում մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 502 436 դեպք, ապաքինվել է 261 150 հիվանդ, մահացել է 6352 մարդ: