Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 612 նոր դեպք, ապաքինվել է 173 քաղաքացի

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 281-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 258 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 86 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 344-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 173 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5 639, փաստացի բուժվողներինը՝  (մեկ օրում ավելացել է 422-ով): Մեկ օրում թեստավորվել է 2 297 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 77 686 քաղաքացի: