Առողջապահության նախարարությունն ԱԳՆ-ի միջոցով դիմել է օտարերկրյա գործընկերներին՝ համագործակցության և աջակցության համար

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ արտերկրում ՀՀ դեսպանատների հետ քննարկելու Հայաստանին աջակցություն տրամադրելու հնարավորությունը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Մեր կողմից դիմում է եղել տարբեր մեր միջազգային գործընկերներին` մի քանի ուղղություններով համագործակցելու, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի շրջանակում աջակցության հարցերով»,- նշել է Ալինա Նիկողոսյանը։