Սաուդյան Արաբիան հուլիսին բարձրացրել է նավթի արտահանման գները. Bloomberg

Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գները Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ОПЕК +) նախարարների հանդիպումից հետո: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ազգային նավթային ընկերության՝ Սաուդյան Արամկոյի (Saudi Aramco) գնացուցակը:

Խոսքը հուլիսին սաուդյան նավթի արտահանման գների մասին է, մասնավորեցրել է գործակալությունը: Ասիական շուկաների համար թանկացումը միջին հաշվով կազմել է 5,60-7,30 դոլար մեկ բարելի դիմաց: Թեթև նավթը, որը արդյունահանվում է Սաուդյան Արաբիայում և նախատեսված է նաև ասիական շուկայի համար, կթանկանա մեկ բարելի դիմաց 6,10 դոլարով:

Գործակալության տվյալներով՝ փորձագետները ակնկալում էին գների ավելի չափավոր բարձրացում՝ մեկ բարելի համար մոտ 4 դոլար, իսկ զեղչերի դեպքում  0,80 դոլարից մինչև 1,90 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

ՕՊԵԿ +-ի նախարարները հունիսի 6-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ, պայմանավորվել են աջակցել պատմության մեջ ամենամասշտաբային ցածր մակարդակի նավթարդյունահանմանը ևս մեկ ամսով ՝ մինչև հուլիսի վերջը: Չնայած աննախադեպ սահմանափակումներին, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պնդել են  լիարժեքորեն պահպանել դաշինքի բոլոր անդամների պայմանավորվածությունները: Մայիսին տուգանված երկրները պարտավոր են փոխհատուցել արդյունահանության պակասող կրճատումները մինչև հոկտեմբեր: