Խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ այս նախագիծը կարևոր է (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում խորհրդարանականները քննարկում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու հարցը։ Երեկ առաջին ընթերցմամբ նախագիծը անցել էր, սակայն այսօր նախագծի հեղինակը առաջարկել է դեմ քվեարկել, որոշակի փոփոխությունների համար։ Հեղինակն առաջարկում է ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման  ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման  նպաստ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի նախագիծը հետ կանչելուն՝ նշեց, որ փաստորեն խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ այս նախագիծը կարևոր է, և հիմա է պետք ընդունել։ Հետո շատ ուշ կլինի։ «Տվյալներ ունենք, որ 70 հազարից ավելի մարդ  մայիս-հունիս տվյալով գործազուրկ է դարձել պաշտոնապես»,- եզրափակեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում