Իսպանիայում նախօրդ օրը վերջապես կորոնավիրուսից մահ չի գրանցվել

Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։

«ՌԻԱ Նովոստինի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության և ահազանգերի համակարգման կենտրոնի ղեկավար Ֆերնանդո Սիմոնը: Նա նաև ավելացրել է, որ կրճատվել է նոր դեպքերի թիվը:

Մարտի 3-ից ի վեր Իսպանիայում գրանցվում էին նորանոր մահացություններ, չնայած, որ վիրուսից այնտեղ առաջին մահն իրականում գրանցվել է փետրվարի 13-ին:

Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, որտեղ համաճարակի պատճառով մահացել է ավելի քան 27 127 մարդ, վերջին տվյալներով վարակվել՝ 286 718 մարդ։