Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր

Զինծառայողների կեցության պայմաններին, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր:

Դիրքերի ավագները զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության և բարոյահոգեբանական վիճակի մասին, ներկայացրել են կատարված ինժեներական աշխատանքները: