Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսով վարակվել են ևս 3 քաղաքացիներ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:

Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:

Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 46 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: