Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում վարակվածների թիվը կես միլիոնից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 294 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 374 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 864 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 837 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 208 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 514 հազար 992-ի, մահերինը՝ 29 հազար 341-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Վերջին մեկ օրում 9 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի հետևանքով մահացել է 4 հազար 855 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 286 հազար 509 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 274 հազար 762 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 38 հազար 489: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 232 հազար 997, մահերինը՝ 33 հազար 415: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը, որը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային ու Ֆրանսիային: Հնդկաստանում առկա է 191 հազար 605 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 415 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 188 հազար 882 է, մահացածներինը՝ 28 հազար 802:

Գերմանիայում 183 հազար 515 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 605 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Պերուն է, որը եզրափակում է երկրների տասնյակը: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 164 հազար 476 է, մահերինը՝ 4 հազար 506:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 163 հազար 942-ի, մահացածներինը՝ 4 հազար 540-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 154 հազար 445 է, մահերինը՝ 7 հազար 878: Իրանին վարակվածների թվով հաջորդում են Չիլին` 99 հազար 688, Կանադան 90 հազար 947, Մեքսիկան՝ 90 հազար 664, Սաուդիան Արաբիան 87 հազար 142 ընդհանուր դեպքով: Սաուդիան Արաբիան արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատար է:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 17-րդ տեղում: Այստեղ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 16-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 017 է, որից ապաքինվել է 78 հազար 307-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 794-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական մյուս երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 58 հազար 433, մահերինը՝ 40: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 34 հազար 557 է, մահացածներինը՝ 264:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 27 հազար 762 -ի, մահացածներինը՝ 220 -ի: Եգիպտոսում 24 հազար 985 հաստատված դեպք կա, մահացել է 959 մարդ: Իրաքում գրանցվել է 6 հազար 439 վարակվածության, 205՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1233 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 5 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: