Շնորհավորում եմ օրվա առթիվ ու խոստանում Ձեր պաշտպանը լինել. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանը շնորհավորել է երեխաների պաշտպանության օրը։

Սիրելի՛ երեխաներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ ամենալուսավոր տոներից մեկի առթիվ:
Դուք եք մեր հույսն ու հավատը, մեր ապագան:
Ձեզ համար առողջ, անհոգ ու պաշտպանված մանկություն ապահովելը մեզանից յուրաքանչյուրի վսեմ պարտքն է: Երեխաների առողջության, դաստիարակության ու կրթության խնդիրները մշտապես պիտի լինեն մեր հոգածության ներքո:

Այսօր, առավել քան երբևէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին: Ուստի, ամեն ջանք պիտի գործադրվի, որպեսզի երեխաներին վերաբերող օրենքներն ու կոնվենցիաները «հազար չափիր ու մեկ կտրիր» սկզբունքով ընդունվեն: Այսկերպ կիմաստավորենք բոլորիս կյանքը, քանզի հենց փոքրիկներն են մեր կյանքի իմաստը:

Շնորհավորում եմ օրվա առթիվ ու խոստանում Ձեր պաշտպանը լինել:

Վիտալի Բալասանյան