Պատիվ ունեմ այս պատմական ազգանվան կրողը լինելու և շարունակելու պետականակերտ գործունենությունը՝ պապերիս թողած ժառանգությունը

«Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ Մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»:

Այսպես էր գնահատում Մայիսի 28-ը Հովհաննես Քաջազնունին՝ որպես հայոց պետականության սկիզբ իր նոր արժեհամակարգով և պետական կառուցվածքով: Սրանով ազդարարվեց հայկական պետականությունների պատմության դարաշրջանը: Ստեղծվեց պետություն, որն օժտված էր ժողովրդավարական արժեքներով, ուրույն խորհրդանիշներով, տոկուն բանակով և առաջին խորհրդարանով:

Առաջին Հանրապետության կերտման և զարգացման գործում իր ավանդն է ունեցել Էնֆիաջյանների ընտանիքը: Նախապապս՝ Արտաշես Էնֆիաջյանը զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ Համբարձում Էնֆիաջյանը եղել է Քաղաքական դումայի պատգամավոր և Վերնատան հովանավորներից մեկը:

Պատիվ ունեմ այս պատմական ազգանվան կրողը լինելու և շարունակելու պետականակերտ գործունենությունը՝ պապերիս թողած ժառանգությունը:

Պատմական լուսանկար ԱՄՆ մեկնած ՀՀ պատվիրակությունը։

Ներքևի շարքում ձախից՝ աջ

✔ՀՀ ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյան,

✔Իշխան, գեներալ, հետագայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Հակոբ Բագրատունի,

✔ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունի,

✔Զորավար Անդրանիկ Օզանյան,

✔ՀՀ խորհրդարանի պատգամավոր, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյան:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

«Մայիսի 28֊ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28֊ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Четверг, 28 мая 2020 г.